17:46 13 օգոստոսի, 2012Լոնդոնի Օլիմպիական խաղերում չեմպիոնի տիտղոսը նվաճած բրիտանացի բռնցքամարտիկ Էնթոնի Ջոշուան անցած տարի պատասխանատվության է ենթարկվել թմրանյութի վաճառքի համար, գրում է Independent-ը։
2011թ. մարտին Ջոշուան ձերբակալվել էր հաշիշ պահելու եւ վաճառելու համար։ Երիտասարդ մարզիկին սպառնում էր մեկ տարի ազատազրկում, սակայն դատարանի վճռով պատիժը կիրառվել էր պայմանական։
«Ես շատ երիտասարդ տղաների նման ոչ լավ մարդու համարում ունեի։ Ինձ համար ավելի կարեւոր էին լավ հագնվելը, աղջիկները եւ փողոցային կռիվները։ Սակայն ձերբակալությունը շատ բան փոխեց։ Այն ստիպեց ինձ լրջանալ եւ ավելի ուշադիր լինել պարտականություններիս նկատմամբ»,- ասել է Ջոշուան։
Օլիմպիական խաղերի վերջին օրը Ջոշուան նվաճեց օլիմպիական ոսկին +91 կգ քաշային կարգում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.