15:49  ,  13 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Բելառուս մարզուհին զրկվեց ոսկե մեդալից

Լոնդոնի Օլիմպիական խաղերի աթլետիկայի գնդի հրման կանանց մրցումներում ոսկե մեդալ նվաճած բելառուս Նադեժդա Օստապչուկը զրկվել է իր տիտղոսից:

Բելառուս մարզուհու դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել: Նրա արյան մեջ հայտնաբերվել է մեթալոն, հաղորդում է Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Արդյունքում՝ երկրորդ տեղ զբաղեցրած նորզելանդուհի Վալերի Ադամսը դարձել է ոսկե մեդալակիր, իսկ բրոնզե մեդալը նվաճած ռուս Եվգենիա Կոլոդկոն ստացել է արծաթե մեդալը: Չինաստանի ներկայացուցիչ Լիջիաո Կոնգը բարձրացել է երրորդ տեղ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով