15:49 13 օգոստոսի, 2012Լոնդոնի Օլիմպիական խաղերի աթլետիկայի գնդի հրման կանանց մրցումներում ոսկե մեդալ նվաճած բելառուս Նադեժդա Օստապչուկը զրկվել է իր տիտղոսից:
Բելառուս մարզուհու դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել: Նրա արյան մեջ հայտնաբերվել է մեթալոն, հաղորդում է Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Արդյունքում՝ երկրորդ տեղ զբաղեցրած նորզելանդուհի Վալերի Ադամսը դարձել է ոսկե մեդալակիր, իսկ բրոնզե մեդալը նվաճած ռուս Եվգենիա Կոլոդկոն ստացել է արծաթե մեդալը: Չինաստանի ներկայացուցիչ Լիջիաո Կոնգը բարձրացել է երրորդ տեղ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.