15:15  ,  13 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Ռուս օլիմպիական չեմպիոնը զրկվեց մեկ միլիոն դոլարից

Լոնդոնի Օլիմպիական խաղերի աթլետիկայի կանանց 800 մետր վազքի չեմպիոնի տիտղոսը նվաճած ռուսաստանցի Մարիա Սավինովան չի ստանա Չելյաբինսկի մարզի նահանգապետ Միխայիլ Յուրեւիչի կողմից սահմանված մեկ միլիոն դոլար պարգեւավճարը:

Ավելի վաղ նահանգապետը հայտարարել էր, որ Չելյաբինսկի մարզի բնակիչները Լոնդոնի Խաղերում ոսկե մեդալ նվաճելու դեպքում կստանան մեկ միլիոն դոլար պարգեւավճար: Միխայիլ Յուրեւիչի հայտնել է, որ Սավինովան գրանցված է ոչ թե Հարավուրալյան նահանգում, այլ Մոսկվայի շրջանում, այդ իսկ պատճառով մարզուհին չի ստանա պարգեւավճարը, գրում է  «Советский спорт»-ը:

Մարիա Սավինովան ծնվել է Չելյաբինսկում, սակայն վերջերս ամուսնացել է աթլետ Ալեքսեյ Ֆարանոսի հետ՝ տեղափոխվելով մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաք: Տեղի նահանգապետը մեծ պարգեւավճարներ չէր խոսատել մարզիկներին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով