15:15 13 օգոստոսի, 2012Լոնդոնի Օլիմպիական խաղերի աթլետիկայի կանանց 800 մետր վազքի չեմպիոնի տիտղոսը նվաճած ռուսաստանցի Մարիա Սավինովան չի ստանա Չելյաբինսկի մարզի նահանգապետ Միխայիլ Յուրեւիչի կողմից սահմանված մեկ միլիոն դոլար պարգեւավճարը:
Ավելի վաղ նահանգապետը հայտարարել էր, որ Չելյաբինսկի մարզի բնակիչները Լոնդոնի Խաղերում ոսկե մեդալ նվաճելու դեպքում կստանան մեկ միլիոն դոլար պարգեւավճար: Միխայիլ Յուրեւիչի հայտնել է, որ Սավինովան գրանցված է ոչ թե Հարավուրալյան նահանգում, այլ Մոսկվայի շրջանում, այդ իսկ պատճառով մարզուհին չի ստանա պարգեւավճարը, գրում է «Советский спорт»-ը:
Մարիա Սավինովան ծնվել է Չելյաբինսկում, սակայն վերջերս ամուսնացել է աթլետ Ալեքսեյ Ֆարանոսի հետ՝ տեղափոխվելով մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաք: Տեղի նահանգապետը մեծ պարգեւավճարներ չէր խոսատել մարզիկներին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.