Օլիմպիական խաղերում մեդալային հաշվարկը պաշտոնական չէ. այս մրցումը բացառապես անհատական ու թիմային է։ Սակայն երկրների միջեւ պաշտոնական մրցակցություն չկա։ Բայց ամեն չորս տարին մեկ աշխարհը շունչը պահած ամեն վայրկյան հաշվում է օլիմպիական մեդալների քանակը եւ դասակարգում երկրները։
30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը Արսեն Ջուլֆալակյանի արծաթե, Արթուր Ալեքսանյանի եւ Հռիփսիմե Խուրշուդյանի բրոնզե մեդալների շնորհիվ գրավեց 60-րդ տեղը։ Չորս տարի առաջ Պեկինի 29-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը Յուրի Պատրիկեեւի, Ռոման Ամոյանի, Տիգրան Մարտիրոսյանի, Գեւորգ Դավթյանի, Տիգրան Մարտիրոսյանի, Հրաչիկ Ջավախյանի բրոնզե մեդալների շնորհիվ 80-րդն էր։
Առաջատար տասնյակում դարձյալ առաջին տեղ վերադարձավ ԱՄՆ-ն՝ 46 ոսկե, 29-ական արծաթե եւ բրոնզե մեդալ (Պեկին-2008՝ 36, 37, 36)։ Չինաստանը Պեկինում գրանցած աննախեդ տրիումֆը կրկնել չկարողացավ եւ Լոնդոնում գրավեց երկրորդ տեղը՝ 38 ոսկե, 27 արծաթե, 22 բրոնզե մեդալ (Պեկին-2008՝ 51, 21, 28)։ Լոնդոն-2012-ի ամենանշանակալից իրադարձությունը Ռուսաստանի չորրորդ տեղն է։ Մեծ Բրիտանիան մտավ առաջատար եռյակ, ինչը դարակազմիկ իրադարձություն է համաշխարհային սպորտում։ Մեծ Բրիտանիան տանը նվաճեց 29 ոսկե, 17 արծաթե, 19 բրոնզե մեդալ (Պեկին-2008՝ 19, 13, 15)։ Պեկինում երրորդ տեղը գրաված Ռուսաստանն այս անգամ միայն չորրորդն է՝ 24 ոսկե, 25 արծաթե, 33 բրոնզե մեդալ (Պեկին-2008՝ 23, 21, 28)։ Լոնդոն-2012-ի լավագույն հնգյակը եզրափակեց Հարավային Կորեան՝ 18 ոսկե, 8 արծաթե, 7 բրոնզե մեդալ (Պեկին-2008՝ 13, 10, 8)։ Չորս տարի առաջ հարավկորեացիները 7-րդն էին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի