22:51 12 օգոստոսի, 2012Օլիմպիական խաղերում մեդալային հաշվարկը պաշտոնական չէ. այս մրցումը բացառապես անհատական ու թիմային է։ Սակայն երկրների միջեւ պաշտոնական մրցակցություն չկա։ Բայց ամեն չորս տարին մեկ աշխարհը շունչը պահած ամեն վայրկյան հաշվում է օլիմպիական մեդալների քանակը եւ դասակարգում երկրները։
30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը Արսեն Ջուլֆալակյանի արծաթե, Արթուր Ալեքսանյանի եւ Հռիփսիմե Խուրշուդյանի բրոնզե մեդալների շնորհիվ գրավեց 60-րդ տեղը։ Չորս տարի առաջ Պեկինի 29-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը Յուրի Պատրիկեեւի, Ռոման Ամոյանի, Տիգրան Մարտիրոսյանի, Գեւորգ Դավթյանի, Տիգրան Մարտիրոսյանի, Հրաչիկ Ջավախյանի բրոնզե մեդալների շնորհիվ 80-րդն էր։
Առաջատար տասնյակում դարձյալ առաջին տեղ վերադարձավ ԱՄՆ-ն՝ 46 ոսկե, 29-ական արծաթե եւ բրոնզե մեդալ (Պեկին-2008՝ 36, 37, 36)։ Չինաստանը Պեկինում գրանցած աննախեդ տրիումֆը կրկնել չկարողացավ եւ Լոնդոնում գրավեց երկրորդ տեղը՝ 38 ոսկե, 27 արծաթե, 22 բրոնզե մեդալ (Պեկին-2008՝ 51, 21, 28)։ Լոնդոն-2012-ի ամենանշանակալից իրադարձությունը Ռուսաստանի չորրորդ տեղն է։ Մեծ Բրիտանիան մտավ առաջատար եռյակ, ինչը դարակազմիկ իրադարձություն է համաշխարհային սպորտում։ Մեծ Բրիտանիան տանը նվաճեց 29 ոսկե, 17 արծաթե, 19 բրոնզե մեդալ (Պեկին-2008՝ 19, 13, 15)։ Պեկինում երրորդ տեղը գրաված Ռուսաստանն այս անգամ միայն չորրորդն է՝ 24 ոսկե, 25 արծաթե, 33 բրոնզե մեդալ (Պեկին-2008՝ 23, 21, 28)։ Լոնդոն-2012-ի լավագույն հնգյակը եզրափակեց Հարավային Կորեան՝ 18 ոսկե, 8 արծաթե, 7 բրոնզե մեդալ (Պեկին-2008՝ 13, 10, 8)։ Չորս տարի առաջ հարավկորեացիները 7-րդն էին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.