01:54  ,  30 հոկտեմբերի, 2018

«Մանչեսթեր Սիթին» «Տոտենհեմին» հաղթեց Մահրեզի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում մրցեց «Տոտենհեմի» հետ: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով:

Արդեն 6-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի փոխանցումից հետո հաշիվը բացեց ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը:

«Մանչեսթեր Սիթին» 26 միավորով առաջին տեղում է եւ գոլերի տարբերությամբ է գերազանցում նույնքան միավոր վաստակած «Լիվերպուլին»: «Տոտենհեմն» ունի 21 միավոր եւ 5-րդն է:

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:1 (տեսանյութ)

Ռիյադ Մահրեզ, 6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում