23:58  ,  11 հոկտեմբերի, 2026

«Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում փոխչեմպիոն  «Մանչեսթեր Սիթին» «Էնֆիլդ» մարզադաշտում հյուրընկալվեց «Լիվերպուլին» եւ հաղթեց 3:0 հաշվով:

65-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Մանչեսթեր Սիթիի» եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը: Երեք րոպե անց շոտլանդացի կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնի արդյունավետ փոխանցումից հետո Բելգիայի հավաքականի հարձակվող Ջերեմի Դոկուն երկրորդ գնդակն ուղարկեց «Լիվերպուլի» դարպասը:

78-րդ րոպեին աչքի ընկավ «Մանչեսթեր Սիթիի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ջերեմի Դոկուն, որին փոխանցում կատարեց խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լիվերպուլը» 9-րդն է՝ 9 միավոր:

Անգալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:3 (տեսանյութ)

- Էրլինգ Հոլանդ, 65, Ջերեմի Դոկու, 68, Ռայան Շերկի, 78

Հեռացում՝ Ռայան Գրավենբերխ («Լիվերպուլ»), 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news