Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը գովել է իր ակումբակից Կիլիան Մբապեին: Բրազիլացու խոսքով՝ իր որդին շատ է սիրում 19-ամյա ֆրանսիացուն:
«Որդիս շատ է սիրում Մբապեին: Ես նրան տարել էի մարզմանը եւ նա ամբողջ ընթացքում զրուցում էր Կիլիանի հետ: Որդիս ցանկանում էր լուսանկարվել Մբապեի հետ, որպեսզի հետո այն ցուցադրի ընկերներին: Նա երջանիկ էր, երբ արեց դա:
Մբապեն ֆենոմեն է, հրաշալի խաղացող: Հուսով եմ, որ նա կշարունակի խաղալ նույն կերպ»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում 5:0 հաշվով տնային հաղթանակ էր տարել «Լիոնի» նկատմամբ, իսկ Մբապեն պոկերի հեղինակ էր դարձել 13 րոպեում:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 19-ամյա Մբապեն գոլերի քանակը հասցրեց 8-ի եւ հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող Նեյմարին: Ֆրանսիացի հարձակվողն առաջին անգամ 3 եւ ավելի գոլ խփեց ՊՍԺ-ի կազմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 15 հոկտեմբերի
09:05 , 15 հոկտեմբերի
00:58 , 15 հոկտեմբերի
23:57 , 14 հոկտեմբերի 
22:19 , 14 հոկտեմբերի
22:05 , 14 հոկտեմբերի
21:44 , 14 հոկտեմբերի 
20:20 , 14 հոկտեմբերի
18:39 , 14 հոկտեմբերի
18:15 , 14 հոկտեմբերի