Նեյմար. Որդիս շատ է սիրում Մբապեին

16:42   8 հոկտեմբերի, 2018

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը գովել է իր ակումբակից Կիլիան Մբապեին: Բրազիլացու խոսքով՝ իր որդին շատ է սիրում 19-ամյա ֆրանսիացուն:

«Որդիս շատ է սիրում Մբապեին: Ես նրան տարել էի մարզմանը եւ նա ամբողջ ընթացքում զրուցում էր Կիլիանի հետ: Որդիս ցանկանում էր լուսանկարվել Մբապեի հետ, որպեսզի հետո այն ցուցադրի ընկերներին: Նա երջանիկ էր, երբ արեց դա:

Մբապեն ֆենոմեն է, հրաշալի խաղացող: Հուսով եմ, որ նա կշարունակի խաղալ նույն կերպ»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում 5:0 հաշվով տնային հաղթանակ էր տարել «Լիոնի» նկատմամբ, իսկ Մբապեն պոկերի հեղինակ էր դարձել 13 րոպեում:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 19-ամյա Մբապեն գոլերի քանակը հասցրեց 8-ի եւ հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող Նեյմարին: Ֆրանսիացի հարձակվողն առաջին անգամ 3 եւ ավելի գոլ խփեց ՊՍԺ-ի կազմում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.