Երկրորդ անգամ անընդմեջ Օլիմպիական խաղերի եզրափակիչի ուղեգիր ձեռք բերելը հիանալի ցուցանիշ է, հայտարարել է բասկետբոլի Իսպանիայի հավաքականի խաղացող Պոու Գազոլը:
«Երկրորդ անգամ անընդմեջ Օլիմպիական խաղերի եզրափակիչի ուղեգիր ձեռք բերելը հիանալի ցուցանիշ է: Մենք դեռ ժամանակ ունենք նախապատրաստվելու համար, սակայն առջեւում ամենակարեւոր հանդիպումն է: Մենք չենք բավարարվի ձեռք բերածով: DreamTeam-ը հզոր մրցակից է, բայց մենք կպայքարենք մինչեւ վերջին վայրկյանը»,- Գազոլի խոսքը փոխանցում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին կայանալիք 30-րդ Օլիմպիական խաղերի եզրափակիչում իսպանացիների մրցակիցը կլինի ԱՄՆ-ի հավաքականը: Նույն օրը Ռուսաստանը եւ Արգենտինան կվիճարկեն բրոնզե մեդալը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի