15:12  ,  11 օգոստոսի, 2012

Պոու Գազոլ. DreamTeam-ը հզոր մրցակից է, բայց մենք կպայքարենք մինչեւ վերջին վայրկյանը

Երկրորդ անգամ անընդմեջ Օլիմպիական խաղերի եզրափակիչի ուղեգիր ձեռք բերելը հիանալի ցուցանիշ է, հայտարարել է բասկետբոլի Իսպանիայի հավաքականի խաղացող Պոու Գազոլը:

«Երկրորդ անգամ անընդմեջ Օլիմպիական խաղերի եզրափակիչի ուղեգիր ձեռք բերելը հիանալի ցուցանիշ է: Մենք դեռ ժամանակ ունենք նախապատրաստվելու համար, սակայն առջեւում ամենակարեւոր հանդիպումն է: Մենք չենք բավարարվի ձեռք բերածով: DreamTeam-ը հզոր մրցակից է, բայց մենք կպայքարենք մինչեւ վերջին վայրկյանը»,- Գազոլի խոսքը փոխանցում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին կայանալիք 30-րդ Օլիմպիական խաղերի եզրափակիչում իսպանացիների մրցակիցը կլինի ԱՄՆ-ի հավաքականը: Նույն օրը Ռուսաստանը եւ Արգենտինան կվիճարկեն բրոնզե մեդալը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով