12:34  +04,  11 օգոստոսի, 2012

Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ. Մենք չտեսանք Ալոյանին. նա ռինգում չէր

Մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչ կատարվեց Միշա Ալոյանի հետ, հայտարարել է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վյաչեսլավ Կլիմենկոն:

«Միշան կամ սպառվել էր, կամ էլ չէր կարողացել տրամադրվել մենամարտին: Մենք չտեսանք Ալոյանին. նա պարզապես ռինգում չէր: Այնտեղ այլ բռնցքամարտիկ էր, բայց ոչ Ալոյանը: Մենք հիասթափված ենք: Մոնղոլը Միշայի մակարտակի բռնցքամարտիկ չէր: Միշայի համար ավելի հեշտ էր մենամարտել այդպիսի մրցակցի հետ: Նա պետք է հեշտությամբ գերազանցեր մրցակցին: Մենք չէինք կասկածում Ալոյանի հաղթանակին: Մենամարտից առաջ մենք զրուցեցինք մոնղոլ մարզիչների հետ: Նրանք ուրախացել էին բրոնզե մեդալի համար, քանի որ գիտեին Ալոյանի հնարավորությունները: Սակայն Միշան ռինգում չէր, նա որեւէ այլ վայրում էր»,- Կլիմենկոյի խոսքը փոխանցում է «Чемпионат. com»-ը:

Հիշեցնենք, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերում Ռուսաստանը ներկայացնող 52 կգ քաշային բռնցքամարտիկ Միշա Ալոյանը կիսաեզրափակիչում պարտվեց մոնղոլ Տուգստսոգտ Նյամբայարին: Աշխարհի չեմպիոն Ալոյանը բավարարվեց բրոնզե մեդալով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ