12:34 11 օգոստոսի, 2012Մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչ կատարվեց Միշա Ալոյանի հետ, հայտարարել է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վյաչեսլավ Կլիմենկոն:
«Միշան կամ սպառվել էր, կամ էլ չէր կարողացել տրամադրվել մենամարտին: Մենք չտեսանք Ալոյանին. նա պարզապես ռինգում չէր: Այնտեղ այլ բռնցքամարտիկ էր, բայց ոչ Ալոյանը: Մենք հիասթափված ենք: Մոնղոլը Միշայի մակարտակի բռնցքամարտիկ չէր: Միշայի համար ավելի հեշտ էր մենամարտել այդպիսի մրցակցի հետ: Նա պետք է հեշտությամբ գերազանցեր մրցակցին: Մենք չէինք կասկածում Ալոյանի հաղթանակին: Մենամարտից առաջ մենք զրուցեցինք մոնղոլ մարզիչների հետ: Նրանք ուրախացել էին բրոնզե մեդալի համար, քանի որ գիտեին Ալոյանի հնարավորությունները: Սակայն Միշան ռինգում չէր, նա որեւէ այլ վայրում էր»,- Կլիմենկոյի խոսքը փոխանցում է «Чемпионат. com»-ը:
Հիշեցնենք, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերում Ռուսաստանը ներկայացնող 52 կգ քաշային բռնցքամարտիկ Միշա Ալոյանը կիսաեզրափակիչում պարտվեց մոնղոլ Տուգստսոգտ Նյամբայարին: Աշխարհի չեմպիոն Ալոյանը բավարարվեց բրոնզե մեդալով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.