Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը զրկվեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի 55 կգ քաշայինների մրցաշարում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Մեկնարկային գոտեմարտում Ջաբուրյանը հաղթել էր հոնդուրասցի Բրենդոն Խեսուս Էսկոբար Ամադորին, սակայն քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը պարտվել էր ճապոնացի Շինիջի Յումոտոյին:
Եթե ճապոնացին դուրս գար եզրափակիչ, Ջաբուրյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար, բայց կիսաեզրափակիչում Յումոտոն պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Խինչեգաշվիլիին: Միհրան Ջաբուրյանը դուրս մնաց հետագա պայքարից:
Եզրափակիչում վրացի ըմբիշի մրցակիցը կլինի ռուսաստանցի Ջեմալ Օտարսուլտանովը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:44 , 23 սեպտեմբերի
12:10 , 23 սեպտեմբերի
11:40 , 23 սեպտեմբերի
10:58 , 23 սեպտեմբերի
10:38 , 23 սեպտեմբերի
23:48 , 22 սեպտեմբերի
22:58 , 22 սեպտեմբերի
22:16 , 22 սեպտեմբերի 
21:12 , 22 սեպտեմբերի
20:21 , 22 սեպտեմբերի