18:12 10 օգոստոսի, 2012Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը զրկվեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի 55 կգ քաշայինների մրցաշարում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Մեկնարկային գոտեմարտում Ջաբուրյանը հաղթել էր հոնդուրասցի Բրենդոն Խեսուս Էսկոբար Ամադորին, սակայն քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը պարտվել էր ճապոնացի Շինիջի Յումոտոյին:
Եթե ճապոնացին դուրս գար եզրափակիչ, Ջաբուրյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար, բայց կիսաեզրափակիչում Յումոտոն պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Խինչեգաշվիլիին: Միհրան Ջաբուրյանը դուրս մնաց հետագա պայքարից:
Եզրափակիչում վրացի ըմբիշի մրցակիցը կլինի ռուսաստանցի Ջեմալ Օտարսուլտանովը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.