Ուսեյն Բոլթը մեծագույն մարզիկ է, հայտարարել է ջամայկացի արագավազորդ, Լոնդոնի օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Յոհան Բլեյքը, ով հույս է հայտնել իր հայրենակցին գերազանցել Լոնդոնի Խաղերի 4x100 մետր փոխանցումավազքում:
Լոնդոնի Օլիմպիական խաղերի 100 մետրում Ուսեյն Բոլթին պարտվելուց հետո Բլեյքն աշխարհի ռեկորդակրին զիջեց նաեւ 200 մետրում:
«Դա հիանալի երեկո էր: Գոհ եմ իր մրցելույթից: Լավ վազեցի՝ իմ առջեւ տեսնելով Բոլթին: Հիմա նրա ժամանակն է: Ուսեյնը մեծագույն մարզիկ է: Ուրախ եմ, որ մրցակցում եմ նրա հետ: Կարծում եմ՝ 4x100 մետր փոխանցումավազքում մենք դեռ կպայքարենք չեմպիոնության համար: Մեզ բարդ մրցակցություն է սպասվում»,- Բլեյքի խոսքը փոխանցում է «Спорт-Экспресс»-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի