15:35 10 օգոստոսի, 2012Ուսեյն Բոլթը մեծագույն մարզիկ է, հայտարարել է ջամայկացի արագավազորդ, Լոնդոնի օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Յոհան Բլեյքը, ով հույս է հայտնել իր հայրենակցին գերազանցել Լոնդոնի Խաղերի 4x100 մետր փոխանցումավազքում:
Լոնդոնի Օլիմպիական խաղերի 100 մետրում Ուսեյն Բոլթին պարտվելուց հետո Բլեյքն աշխարհի ռեկորդակրին զիջեց նաեւ 200 մետրում:
«Դա հիանալի երեկո էր: Գոհ եմ իր մրցելույթից: Լավ վազեցի՝ իմ առջեւ տեսնելով Բոլթին: Հիմա նրա ժամանակն է: Ուսեյնը մեծագույն մարզիկ է: Ուրախ եմ, որ մրցակցում եմ նրա հետ: Կարծում եմ՝ 4x100 մետր փոխանցումավազքում մենք դեռ կպայքարենք չեմպիոնության համար: Մեզ բարդ մրցակցություն է սպասվում»,- Բլեյքի խոսքը փոխանցում է «Спорт-Экспресс»-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.