Հնգակի օլիմպիական չեմպիոն, 100 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, ջամայկացի Ուսեյն Բոլթը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք աթլետիկայի 2013թ. աշխարհի առաջնությունը: Այդ մասին 25-ամյա աթլետը հայտարարել է Business Week-ին տված հարցազրույցում:
Ջամայկացին ընդգծել է, որ մեկ տարուց շատ դժվար կլինի մրցակցել իր հայրենակիցներ Յոհան Բլեյքի եւ Ուորեն Ուեյրի հետ:
Բոլթը հայտնել է նաեւ, որ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք 2016թ. Օլիմպիական խաղերին եւս իր մասնակցությունը քիչ հավանական է:
Հիշեցնենք, որ Պեկինի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ուսեյն Բոլթը նվաճեց Լոնդոնի Խաղերի 100 եւ 200 մետր վազքի ոսկե մեդալները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:44 , 23 սեպտեմբերի
12:10 , 23 սեպտեմբերի
11:40 , 23 սեպտեմբերի
10:58 , 23 սեպտեմբերի
10:38 , 23 սեպտեմբերի
23:48 , 22 սեպտեմբերի
22:58 , 22 սեպտեմբերի
22:16 , 22 սեպտեմբերի 
21:12 , 22 սեպտեմբերի
20:21 , 22 սեպտեմբերի