14:14 10 օգոստոսի, 2012Հնգակի օլիմպիական չեմպիոն, 100 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, ջամայկացի Ուսեյն Բոլթը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք աթլետիկայի 2013թ. աշխարհի առաջնությունը: Այդ մասին 25-ամյա աթլետը հայտարարել է Business Week-ին տված հարցազրույցում:
Ջամայկացին ընդգծել է, որ մեկ տարուց շատ դժվար կլինի մրցակցել իր հայրենակիցներ Յոհան Բլեյքի եւ Ուորեն Ուեյրի հետ:
Բոլթը հայտնել է նաեւ, որ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք 2016թ. Օլիմպիական խաղերին եւս իր մասնակցությունը քիչ հավանական է:
Հիշեցնենք, որ Պեկինի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ուսեյն Բոլթը նվաճեց Լոնդոնի Խաղերի 100 եւ 200 մետր վազքի ոսկե մեդալները:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.