ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման շնորհավորել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճած ֆուտբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականի խաղացողներին:
«Մենք շնորհավորում են ֆուտբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականին, որը կարողացավ պատասխանել ճապոնացի ֆուտբոլիստուհիներին աշխարհի առաջնությունում կրած պարտության համար»,- Օբամայի խոսքը փոխանցում է ВВС-ն:
Հիշեցնենք, որ 30-րդ Օլիմպիական խաղերի եզրափակիչում ամերիկուհիները 2:1 հաշվով հաղթեցին Ճապոնիայի թիմին՝ պահպանելով օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Բրոնզե մեդալը նվաճեցին կանադուհիները, որոնք երրորդ տեղի համար խաղում նվազագույն հաշվով պարտության մատնեցին Ֆրանսիայի հավաքականին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի