11:45 10 օգոստոսի, 2012ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման շնորհավորել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճած ֆուտբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականի խաղացողներին:
«Մենք շնորհավորում են ֆուտբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականին, որը կարողացավ պատասխանել ճապոնացի ֆուտբոլիստուհիներին աշխարհի առաջնությունում կրած պարտության համար»,- Օբամայի խոսքը փոխանցում է ВВС-ն:
Հիշեցնենք, որ 30-րդ Օլիմպիական խաղերի եզրափակիչում ամերիկուհիները 2:1 հաշվով հաղթեցին Ճապոնիայի թիմին՝ պահպանելով օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Բրոնզե մեդալը նվաճեցին կանադուհիները, որոնք երրորդ տեղի համար խաղում նվազագույն հաշվով պարտության մատնեցին Ֆրանսիայի հավաքականին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.