10:31  +04,  10 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Ուսեյն Բոլթ. Ես լեգենդ եմ

Այլեւս ոչինչ չունեմ ապացուցելու, քանի որ հաղթել եմ բոլորին, հայտարարել է հնգակի օլիմպիական չեմպիոն, 100 մետր վազքատարածության աշխարհի եւ օլիմպիական ռեկորդակիր, ջամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթը:

«Ես իմ անունը գրեցի պատմության էջերում: Արեցի այն, ինչ ցանկանում էի: Դա շատ դժվար ժամանակահատված էր, սակայն ես եկել էի Լոնդոն մեկ նպատակի՝ հաղթելու համար: Կարծում եմ՝ հիմա ես լեգենդ եմ դարձել: Ես Մայքլ Ջոնսոնի կարգի աթլետ եմ: Այլեւս ոչինչ չունեմ ապացուցելու, քանի որ հաղթել եմ բոլորին: Ես պարզապես լավագույնն եմ: Հիմա պետք է վայելեմ կյանքը»,- Բոլթի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Պեկինի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնը Լոնդոնում նվաճեց երկրորդ ոսկին՝ հաղթելով 200 մետր վազքատարածությունում: Օրեր առաջ 25-ամյա Բոլթը հաղթել էր նաեւ 100 մետր վազքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ