10:31 10 օգոստոսի, 2012Այլեւս ոչինչ չունեմ ապացուցելու, քանի որ հաղթել եմ բոլորին, հայտարարել է հնգակի օլիմպիական չեմպիոն, 100 մետր վազքատարածության աշխարհի եւ օլիմպիական ռեկորդակիր, ջամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթը:
«Ես իմ անունը գրեցի պատմության էջերում: Արեցի այն, ինչ ցանկանում էի: Դա շատ դժվար ժամանակահատված էր, սակայն ես եկել էի Լոնդոն մեկ նպատակի՝ հաղթելու համար: Կարծում եմ՝ հիմա ես լեգենդ եմ դարձել: Ես Մայքլ Ջոնսոնի կարգի աթլետ եմ: Այլեւս ոչինչ չունեմ ապացուցելու, քանի որ հաղթել եմ բոլորին: Ես պարզապես լավագույնն եմ: Հիմա պետք է վայելեմ կյանքը»,- Բոլթի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Պեկինի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնը Լոնդոնում նվաճեց երկրորդ ոսկին՝ հաղթելով 200 մետր վազքատարածությունում: Օրեր առաջ 25-ամյա Բոլթը հաղթել էր նաեւ 100 մետր վազքում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.