Այլեւս ոչինչ չունեմ ապացուցելու, քանի որ հաղթել եմ բոլորին, հայտարարել է հնգակի օլիմպիական չեմպիոն, 100 մետր վազքատարածության աշխարհի եւ օլիմպիական ռեկորդակիր, ջամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթը:
«Ես իմ անունը գրեցի պատմության էջերում: Արեցի այն, ինչ ցանկանում էի: Դա շատ դժվար ժամանակահատված էր, սակայն ես եկել էի Լոնդոն մեկ նպատակի՝ հաղթելու համար: Կարծում եմ՝ հիմա ես լեգենդ եմ դարձել: Ես Մայքլ Ջոնսոնի կարգի աթլետ եմ: Այլեւս ոչինչ չունեմ ապացուցելու, քանի որ հաղթել եմ բոլորին: Ես պարզապես լավագույնն եմ: Հիմա պետք է վայելեմ կյանքը»,- Բոլթի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Պեկինի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնը Լոնդոնում նվաճեց երկրորդ ոսկին՝ հաղթելով 200 մետր վազքատարածությունում: Օրեր առաջ 25-ամյա Բոլթը հաղթել էր նաեւ 100 մետր վազքում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի