Լոնդոնի Օլիմպիական խաղերի շրջանակում բացված «Աֆրիկական գյուղ» տաղավարը փակվել է մի հազարավոր դոլարների պարտքի հետեւանքով:
Կազմակերպիչների պարտքերը ստիպել են ժամանակից շուտ փակել տաղավարը, որը հաստատվել էր աֆրիկյան 53 երկրների Օլիմպիական կոմիտերների կողմից: Այս պահին բանակցություններ են ընթանում այն հարցի վերաբերյալ, թե կարող է տաղավարը գործել մինչեւ Խաղերի փակման օրը՝ օգոստոսի 12-ը, գրում է BBC-ն:
Սա առաջին դեպքն է, երբ աֆրիկյան երկրները միասին տաղավար են բացել Օլիմպիական խաղերի շրջանակում: Տաղավարում կան ցուցասրահներ, սրճարաններ եւ հատուկ սրահներ՝ բարձրաստիճան պաշտոնյաների, մարզիկների եւ հովանավորների համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի