09:48 10 օգոստոսի, 2012Լոնդոնի Օլիմպիական խաղերի շրջանակում բացված «Աֆրիկական գյուղ» տաղավարը փակվել է մի հազարավոր դոլարների պարտքի հետեւանքով:
Կազմակերպիչների պարտքերը ստիպել են ժամանակից շուտ փակել տաղավարը, որը հաստատվել էր աֆրիկյան 53 երկրների Օլիմպիական կոմիտերների կողմից: Այս պահին բանակցություններ են ընթանում այն հարցի վերաբերյալ, թե կարող է տաղավարը գործել մինչեւ Խաղերի փակման օրը՝ օգոստոսի 12-ը, գրում է BBC-ն:
Սա առաջին դեպքն է, երբ աֆրիկյան երկրները միասին տաղավար են բացել Օլիմպիական խաղերի շրջանակում: Տաղավարում կան ցուցասրահներ, սրճարաններ եւ հատուկ սրահներ՝ բարձրաստիճան պաշտոնյաների, մարզիկների եւ հովանավորների համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.