09:48  ,  10 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Աֆրիկացիների տաղավարը փակվել է պարտքերի հետեւանքով

Լոնդոնի Օլիմպիական խաղերի շրջանակում բացված «Աֆրիկական գյուղ» տաղավարը փակվել է մի հազարավոր դոլարների պարտքի հետեւանքով:

Կազմակերպիչների պարտքերը ստիպել են ժամանակից շուտ փակել տաղավարը, որը հաստատվել էր աֆրիկյան 53 երկրների Օլիմպիական կոմիտերների կողմից: Այս պահին բանակցություններ են ընթանում այն հարցի վերաբերյալ, թե կարող է տաղավարը գործել մինչեւ Խաղերի փակման օրը՝ օգոստոսի 12-ը, գրում է BBC-ն:

Սա առաջին դեպքն է, երբ աֆրիկյան երկրները միասին տաղավար են բացել Օլիմպիական խաղերի շրջանակում: Տաղավարում կան ցուցասրահներ, սրճարաններ եւ հատուկ սրահներ՝ բարձրաստիճան պաշտոնյաների, մարզիկների եւ հովանավորների համար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով