Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում Պրեմյեր լիգայի նորեկ Կրասնոյարսկի «Ենիսեյը» տանը նվազագույն հաշվով հաղթեց Սամարայի «Կռիլյա Սովետովին»: Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը դաշտի տերերի կազմում փոխարինման դուրս եկավ ընդմիջմանը: «Ենիսեյի» դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիդ Յուրչենկոն, որը 89-րդ րոպեին ստացավ դեղին քարտ:
Սա «Ենիսեյի» առաջին հաղթանակն էր Ռուսաստանի Պրեմյեր լիգայում:
Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր
«Ենիսեյ» - «Կռիլյա Սովետով»՝ 1:0
Միխայիլ Կոստյուկով, 44
Հեռացում՝ Օլեգ Լանին, 34 («Կռիլյա Սովետով»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում