17:36  ,  9 օգոստոսի, 2012

Դավիթ Հայրապետյանն ու Միշա Ալոյանը չեմպիոնի իրական հավակնորդ են. մեկնաբանություն Լոնդոնից

Եթե իրատես լինենք, ապա Դավիթ Հայրապետյանից եւ Միշա Ալոյանից ակնկալում ենք ոսկե մեդալ,  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լոնդոնից ասաց բռնցքամարտի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ  Ալեքսանդր Չերնոիվանովը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ներկայացող բռնցքամարտիկներ, 49 կգ քաշային Դավիթ Հայրապետյանը եւ 52 կգ քաշային Միշա Ալոյանը դուրս են եկել 30-րդ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ։

Պարոն Չերնոիվանով, ռուսաստանցի բռնցքամարտիկներն այս Օլիմպիական խաղերում լավ են հանդես գալիս: Հայաստանում հետեւում են, հատկապես, Միշա Ալոյանի եւ Դավիթ Հայրապետյանի մենամարտերին: Ի՞նչ կասեք նրանց ելույթների մասին:

Տղաներից շատ գոհ ենք: Երկուսն էլ շատ հաջող հանդես եկան: Հաղթեցին շատ ուժեղ մրցակիցների: Հույս ունենք, որ դեռ ավելի լավ արդյուքներ ցույց կտան: Հաջորդ մենամարտը տեղի կուենա օգոստոսի 10-ին: Սպասում ենք:

Ի՞նչ կարծիք ունեք Ալոյանի եւ Հայրապետյանի մրցակիցների մասին:

Հայրապետյանը մենամարտելու է թաիլանդցի բռնցքամարտիկ Պոնգպրայունի հետ, իսկ Ալոյանի մրցակիցը մոնղոլ Նյամբայարն է: Դիտել ենք նրանց բոլոր մենամարտերը, ուսումնասիրել մարտավարությունները: Միշա Ալոյանը մեկ անգամ պարտվել է իր ապագա մրցակցին կիսաեզրափակչում: Իսկ թայլանդցի բռնցքամարտիկի ելույթներին ծանոթ ենք տեսագրություններով: Եթե իրատես լինենք, ապա երկուսից էլ ոսկե մեդալ եք ակնկալում: Կանխատեսել դժվար է, քանի որ ամեն բան մեզնից կախված չէ: Հույս ունենք, որ լավ կլինի:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով