17:36 9 օգոստոսի, 2012Եթե իրատես լինենք, ապա Դավիթ Հայրապետյանից եւ Միշա Ալոյանից ակնկալում ենք ոսկե մեդալ, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լոնդոնից ասաց բռնցքամարտի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ Ալեքսանդր Չերնոիվանովը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ներկայացող բռնցքամարտիկներ, 49 կգ քաշային Դավիթ Հայրապետյանը եւ 52 կգ քաշային Միշա Ալոյանը դուրս են եկել 30-րդ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ։
Պարոն Չերնոիվանով, ռուսաստանցի բռնցքամարտիկներն այս Օլիմպիական խաղերում լավ են հանդես գալիս: Հայաստանում հետեւում են, հատկապես, Միշա Ալոյանի եւ Դավիթ Հայրապետյանի մենամարտերին: Ի՞նչ կասեք նրանց ելույթների մասին:
Տղաներից շատ գոհ ենք: Երկուսն էլ շատ հաջող հանդես եկան: Հաղթեցին շատ ուժեղ մրցակիցների: Հույս ունենք, որ դեռ ավելի լավ արդյուքներ ցույց կտան: Հաջորդ մենամարտը տեղի կուենա օգոստոսի 10-ին: Սպասում ենք:
Ի՞նչ կարծիք ունեք Ալոյանի եւ Հայրապետյանի մրցակիցների մասին:
Հայրապետյանը մենամարտելու է թաիլանդցի բռնցքամարտիկ Պոնգպրայունի հետ, իսկ Ալոյանի մրցակիցը մոնղոլ Նյամբայարն է: Դիտել ենք նրանց բոլոր մենամարտերը, ուսումնասիրել մարտավարությունները: Միշա Ալոյանը մեկ անգամ պարտվել է իր ապագա մրցակցին կիսաեզրափակչում: Իսկ թայլանդցի բռնցքամարտիկի ելույթներին ծանոթ ենք տեսագրություններով: Եթե իրատես լինենք, ապա երկուսից էլ ոսկե մեդալ եք ակնկալում: Կանխատեսել դժվար է, քանի որ ամեն բան մեզնից կախված չէ: Հույս ունենք, որ լավ կլինի:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.