Լոնդոնի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ Բրազիլիա – Մեքսիկա հանդիպումը կսպասարկի անգլիացի մրցավար Մարկ Կլետենբուրգը: Նրան կօգնեն Ստիվեն Չեյդլն ու Սայմոն Բեկը, տեղեկացնում է Goal.com-ը:
37-ամյա Կլետենբուրգի մրցավարական կարիերայում այս հանդիպումն ամենակարեւորը կլինի: Անգլիացին ՖԻՖԱ-ի մրցավար է դարձել 2006 թվականին: Նա սպասարկել է Անգլիայի Պրեմյեր լիգայի, Եվրո-2012 եւ Չեմպիոնների լիգայի ընտրական հանդիպումներ: 2011-ին Կլատենբուրգը սպասարկել է Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղը:
Հիշեցնենք, որ 30-րդ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչը կկայանա օգոստոսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադինում: Օգոստոսի 10-ին Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի հավաքականները կվիճարկեն բրոնզե մեդալը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:12 , 23 սեպտեմբերի
13:20 , 23 սեպտեմբերի
12:44 , 23 սեպտեմբերի
12:10 , 23 սեպտեմբերի
11:40 , 23 սեպտեմբերի
10:58 , 23 սեպտեմբերի
10:38 , 23 սեպտեմբերի
23:48 , 22 սեպտեմբերի
22:58 , 22 սեպտեմբերի
22:16 , 22 սեպտեմբերի