14:57 9 օգոստոսի, 2012Լոնդոնի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ Բրազիլիա – Մեքսիկա հանդիպումը կսպասարկի անգլիացի մրցավար Մարկ Կլետենբուրգը: Նրան կօգնեն Ստիվեն Չեյդլն ու Սայմոն Բեկը, տեղեկացնում է Goal.com-ը:
37-ամյա Կլետենբուրգի մրցավարական կարիերայում այս հանդիպումն ամենակարեւորը կլինի: Անգլիացին ՖԻՖԱ-ի մրցավար է դարձել 2006 թվականին: Նա սպասարկել է Անգլիայի Պրեմյեր լիգայի, Եվրո-2012 եւ Չեմպիոնների լիգայի ընտրական հանդիպումներ: 2011-ին Կլատենբուրգը սպասարկել է Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղը:
Հիշեցնենք, որ 30-րդ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչը կկայանա օգոստոսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադինում: Օգոստոսի 10-ին Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի հավաքականները կվիճարկեն բրոնզե մեդալը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.