Լոնդոնի Օլիմպիական խաղերի երկտեղանի բայդարկայի կանանց 500 մետրում հաղթող ճանաչվեցին գերմանացիներ Ֆրանցիսկա Վեբերը եւ Թինա Դիտցեն: Սա Գերմանիայի պատվիրակության 10-րդ ոսկին էր 30-րդ Օլիմպիական խաղերում:
Հունգարացիներ Կատալին Կովաչն ու Նատաշա Դուշեւ Յանիչ նվաճեցին արծաթե մեդալը: Լեհաստանի ներկայացուցիչներ Կարոլինա Նայան եւ Բեատա Միկոլայչիկը զբաղեցրին երրորդ տեղը:
30-րդ Օլիմպիական խաղեր
Թիավարություն, կանայք
Երկտեղանի բայդարկա, 500 մետր
1. Ֆրանցիսկա Վեբեր / Թինա Դիտցե (Գերմանիա) - 1.42,213
2. Կատալին Կովաչ / Նատաշա Դուշեւ Յանիչ (Հունգարիա) - 1.43,278
3. Կարոլինա Նայա / Բեատա Միկոլայչիկ (Լեհաստան) - 1.44,000
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում