13:52 9 օգոստոսի, 2012Լոնդոնի Օլիմպիական խաղերի երկտեղանի բայդարկայի կանանց 500 մետրում հաղթող ճանաչվեցին գերմանացիներ Ֆրանցիսկա Վեբերը եւ Թինա Դիտցեն: Սա Գերմանիայի պատվիրակության 10-րդ ոսկին էր 30-րդ Օլիմպիական խաղերում:
Հունգարացիներ Կատալին Կովաչն ու Նատաշա Դուշեւ Յանիչ նվաճեցին արծաթե մեդալը: Լեհաստանի ներկայացուցիչներ Կարոլինա Նայան եւ Բեատա Միկոլայչիկը զբաղեցրին երրորդ տեղը:
30-րդ Օլիմպիական խաղեր
Թիավարություն, կանայք
Երկտեղանի բայդարկա, 500 մետր
1. Ֆրանցիսկա Վեբեր / Թինա Դիտցե (Գերմանիա) - 1.42,213
2. Կատալին Կովաչ / Նատաշա Դուշեւ Յանիչ (Հունգարիա) - 1.43,278
3. Կարոլինա Նայա / Բեատա Միկոլայչիկ (Լեհաստան) - 1.44,000
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.