Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում «Ռուբինը» ընդունեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։ «Կազան Արենա» ստադիոնում տեղի ունեցած խաղում հյուրերը հաղթեցին 1։0 հաշվով։
72-րդ րոպեին «Զենիթի» կիսապաշտպան Դալեր Կուզյաևը երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից։ 6 րոպե անց պետերբուրգյան ակումբը բացեց խաղի հաշիվը։ Հաղթական գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Ալեքսանդր Երոխինը։
«Ռուբինը» 4 միավորով 8-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Զենիթը» ունի 9 միավոր և առաջին տեղում է։
Հաջորդ փուլում կազանյան ակումբը արտագնա խաղում կմրցի «Ախմատի» հետ, իսկ «Զենիթը» կընդունի «Ուրալին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում