02:30  ,  9 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. 12-րդ օրվա բոլոր տիտղոսակիրները

Օգոստոսի 8-ին, 30-րդ Օլիմպիական խաղերի 12-րդ օրը վիճարկված 16 ոսկե մեդալներից չորսը նվաճեցին ամերիկացիները: Երկուական տիտղոս բաժին հասավ Հունգարիային, Չինաստանին եւ Ճապոնիային: Մեկական ոսկե մեդալ էլ նվաճեցին Ռուսաստանը, Ավստրալիան, Նորվեգիան, Գերմանիան, Շվեյցարիան եւ Իսպանիան:

12-րդ օրը Հայաստանն ուներ մեկ մասնակից. նիզականետորդ Մելիք Ջանոյանը որակավորման փուլում գրավեց 39-րդ տեղը եւ ավարտեց պայքարը:

30-րդ Օլիմպիական խաղեր

12-րդ օր

Մեդալների 16 հավաքածու

Թաեքվոնդո

Տղամարդիկ, 58 կգ

1. Խոել Գոնսալես Բոնիլիա (Իսպանիա)

2. Լի Դե Հուն (Հարավային Կորեա)

3. Ալեքսեյ Դենիսենկո (Ռուսաստան)

3. Օսկար Մունյես Օվյեդո (Կոլումբիա)

Թաեքվոնդո

Կանայք, 49 կգ քաշայինկարգ

1. Ու Ցզին-Յույ (Չինաստան)

2. Բրիհիտ Յագուե Էնրիկե (Իսպանիա)

3. Սոնկհամ Չանատիպ (Թայլանդ)

3. Լյուսյա Զանինովիչ (Խորվաթիա)

Լողափնյա վոլեյբոլ

Կանայք

1. Քերի Ուոլշ Ջենինգս / Միսթի Մեյ-Թրենոր (ԱՄՆ)

2. Էփրիլ Ռոզ / Ջենիֆեր Քեսի (ԱՄՆ)

3. Ժուլիանա Սիլվա / Լարիսա Ֆրանցա (Բրազիլիա)

Աթլետիկա, 110 մետր արգելավազք

1. Արիես Մերիտ (ԱՄՆ)` 12.92

2. Ջեյսոն Ռիչարդսոն (ԱՄՆ)` 13.04

3. Հենսլի Պարչմենտ (Ջամայկա)` 13.12

Հեռացատկ, կանայք

1. Բրիտնի Ռիզ (ԱՄՆ)` 7.12 մետր

2. Ելենա Սոկոլովա (Ռուսաստան)` 7.07

3. Ջենեյ Դելոաչ (ԱՄՆ)` 6.89

200 մետր վազք

Կանայք

1. Էլիսոն Ֆելիքս (ԱՄՆ)` 21.88

2. Շելի-Էն Ֆրեյզեր-Պրայս (Ջամայկա)` 22.09

3. Կարմելիտա Ջեթեր (ԱՄՆ)` 22.14

400 մետր արգելավազք

Կանայք

1. Նատալյա Անտյուխ (Ռուսաստան)` 52.70

2. Լաշինդա Դեմուս (ԱՄՆ)` 52.77

3. Զուզանա Հեյնովա (Չեխիա)` 53.38

Ըմբշամարատ, 63 կգ քաշային կարգ

Կանայք

1. Կաորի Իչո (Ճապոնիա)

2. Ցզին Ժույ-Սյուե (Չինաստան)

3. Բատսետսեգ Սորոնցոնբոլդ (Մոնղոլիա)

3. Լյուբով Վոլոսովա (Ռուսաստան)

Ըմբշամարտ, 48 կգ քաշային կարգ
Կանայք

1.Մարիա Ստադնիկ (Ադրբեջան)
2. Հիտոմի Օբարա (Ճապոնիա)
3.Կլարիսա Չուն (ԱՄՆ)
3. Կարոլ Հուին (Կանադա)

Սեղանի թենիս, թիմային
Տղամարդիկ

1. Չինաստան
2. Հարավային Կորեա
3. Գերմանիա

Ձիասպորտ, կոնկուր

1. Սթիվ Գերդ (Շվեյցարիա)՝ 0 (0+0) ոչ մի տուգանային միավոր
2. Գերկո Սխրոդեր (Հոլանդիա)՝ 1 (1+0)
3. Քիան Օ՝Քոնոր (Իռլանդիա)՝ 1 (0+1)

Առագաստանավային սպորտ, տղամարդիկ, «49» դաս

1. Նատան Օթերիջ / Իեն Ջենսեն (Ավստրալիա) - 29:05

2. Պիտեր Բյորլինգ / Բլեյր Տյուկ (Նոր Զելանդիա) +0:29

3. Ալան Նորեգոր / Պիտեր Լանգ (Դանիա) +0:57

Թիավարություն, կանայք
Չորստեղանի բայդարկա, 500 մետր

1. Հունգարիա - 1.30,827

2. Գերմանիա - 1.31,298

3. Բելառուս - 1.31,400

Թիավարություն, տղամարդիկ
Երկտեղանի բայդարկա, 1000 մետր

1. Ռուդոլֆ Դոմբի – Ռոլանդ Կոկեն (Հունգարիա) - 3.09,646

2. Ֆերնանդո Պիմենտա – Էմանուել Սիլվա (Պորտուգալիա) - 3.09,699

3. Մարտին Հոլշտայն – Անդրեաս Իլե (Գերմանիա) - 3.10,117

Թիավարություն, տղամարդիկ
Մեկտեղանի կանոե, 1000 մետր

1. Սեբաստյան Բրենդել (Գերմանիա) - 3.47,176

2. Դավիդ Կալ Ֆիգերոա (Իսպանիա) - 3.48,053

3. Մարկ Օլդերշոու (Կանադա) - 3.48,502

Թիավարություն, տղամարդիկ
Մեկտեղանի բայդարկա, 1000 մետր

1. Էյրիկ Լարսեն (Նորվեգիա) - 3:26.462

2. Ադամ վան Կովերդեն (Կանադա) - 3:27.170

3. Մաքս Հոֆ (Գերմանիա) - 3:27.759

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով