20:22  ,  8 օգոստոսի, 2012

Օլիմպիական չեմպիոն Մանսուր Իսաեւը ստացավ մեկ միլիոն դոլար

Ռուսաստանցի ձյուդոիստ, Լոնդոնի օլիմպիական չեմպիոն Մանսուր Իսաեւը ստացել է Հարավային Ուրալի ղեկավար Միխայիլ Յուրեւիչի խոստացած մեկ միլիոն դոլարը, հաղորդում է championat.com-ը։

«Ամբողջ մարզը հետեւում էր Իսաեւի գոտեմարտերին։ Ձեր ոսկե մեդալը կարեւոր է Հարավային Ուրալի եւ ամբողջ Ռուսաստանի համար։ Այս հաղթանակն ապացուցում է ձյուդոյի մեր դպրոցի բարձր մակարդակը»,- հայտարարել է Միխայիլ Յուրեւիչը։

Հիշեցնենք, որ Իսաեւը օլիմպիական չեմպիոն հռչակվեց 73 կգ քաշային կարգում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով