20:22 8 օգոստոսի, 2012Ռուսաստանցի ձյուդոիստ, Լոնդոնի օլիմպիական չեմպիոն Մանսուր Իսաեւը ստացել է Հարավային Ուրալի ղեկավար Միխայիլ Յուրեւիչի խոստացած մեկ միլիոն դոլարը, հաղորդում է championat.com-ը։
«Ամբողջ մարզը հետեւում էր Իսաեւի գոտեմարտերին։ Ձեր ոսկե մեդալը կարեւոր է Հարավային Ուրալի եւ ամբողջ Ռուսաստանի համար։ Այս հաղթանակն ապացուցում է ձյուդոյի մեր դպրոցի բարձր մակարդակը»,- հայտարարել է Միխայիլ Յուրեւիչը։
Հիշեցնենք, որ Իսաեւը օլիմպիական չեմպիոն հռչակվեց 73 կգ քաշային կարգում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.