17:51  ,  26 հոկտեմբերի, 2026

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուները

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը քննարկում է գլխավոր մարզիչ Մայքլ Քերիկին պաշտոնանկ անելու հնարավորությունը և դիտարկում է Գերմանիայի հավաքականի նախկին մարզիչ Յուլիան Նագելսմանին և Էդի Հաուին («Նյուքասլ»), հաղորդում է The Guardian-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում իր ութ խաղերից մեկում (հինգ պարտություն, երեք ոչ ոքի) և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ տեղը:

Դիտարկվում են նաև իսպանացի Ունայ Էմերին («Աստոն Վիլլա») և իտալացի Անտոնիո Կոնտեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում