20:01  ,  26 հոկտեմբերի, 2026

Մեսին ու Կվարացխելիան չեն մասնակցի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը

Այս տարվա աշխարհի փոխչեմպիոն, 39-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին («Ինտեր Մայամի») չի մասնակցի հոկտեմբերի 26–ին Լոնդոնում անցկացվելիք «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը, հաղորդում է The Touchline-ը։ ՄԼՍ-ի չեմպիոնը կենտրոնացած է ակումբային մրցելույթների վրա։

Մրցանակաբաշխությանը չի մասնակցի նաեւ Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան, որը ծնկի խաչաձեւ կապանների վնասվածքից հետո այս շաբաթ պետք է վիրահատվի Դոհայում եւ բաց կթողնի մոտ 9 ամիս։

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն կմեկնի Լոնդոնի։

Առաջին անգամ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի չի ունենա Ֆրանսիայում։ 70-րդ մրցանակաբաշխության վայրի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս մրցանակի առաջին դափնեկիրը 1956–ին եղել է անգլիացի Սթենլի Մեթյուզը։

Այս տարվա «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտներն են անգլիացի հարձակվող Հարի Քեյնը («Բավարիա»), աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը («Բարսելոնա»), ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն («Ռեալ Մադրիդ»), ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն (ՊՍԺ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news