Ղազախստանի մայրաքաղաք Աստանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչներ Սլավիկ Գալստյանը (67 կգ) եւ Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ) չկարողացան հաղթահարել կիսաեզրափակիչի արգելքը:
Աշխարհի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը գոտեմարտեց աշխարհի գործող չեմպիոն ուզբեկ Այտջան Խալմախանովի հետ:
Առաջին մրցափուլում ուզբեկ մրցակիցն ակտիվ էր: Գորգի մրցավարը Սլավիկ Գալստյանին պարտեր իջեցրեց: Մրցակիցը մեկ միավոր վաստակեց: Ըմբիշները գնացին հանգստի 2:0 հաշվով՝ ուզբեկ ըմբիշի առավելությամբ:
Երկրորդ մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչն ակտիվ մեկնարկեց, բայց հնարքի գնալիս, աշխատանքային գոտուց դուրս եկավ: Հաշիվը դարձավ 3:0: Արմեն Բաբալարյանը չելենջ գցեց: Մրցավարը չբավարարեց եւ եւս մեկ միավոր ավելացրեց մրցակցի հաշվին՝ 4:0:
Մինչեւ գոտեմարտի ավարտը Սլավիկ Գալստյանը չկարողացավ միավոր վաստակել եւ հոկտեմբերի 27-ին կպայքարի բրոնզե մեդալի համար:
87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը կիսաեզրափակիչում պարտվեց Իրանի ներկայացուցիչ Ալիրեզա Մոհմադիպիանին եւ նույնպես կպայքարի բրոնզե մեդալի համար:
Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից աշխարհի առաջնության եզրափակիչ է դուրս եկել Կարեն Ասլանյանը (63 կգ): Տիտղոսի համար պայքարում Կարեն Ասլանյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Նիհադ Զահիդ Մամադլին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:02 , 26 հոկտեմբերի
16:32 , 26 հոկտեմբերի
16:15 , 26 հոկտեմբերի
16:03 , 26 հոկտեմբերի
15:03 , 26 հոկտեմբերի
14:20 , 26 հոկտեմբերի
14:15 , 26 հոկտեմբերի
13:47 , 26 հոկտեմբերի 
13:24 , 26 հոկտեմբերի
12:46 , 26 հոկտեմբերի