11:10 1 օգոստոսի, 2018Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճած Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը ջերմ ընդունելության է արժանացել բոսնիական Լիվնո քաղաքում, որը նրա ծննդավայրն է:
Քաղաքային հրապարակում հավաքվել են 50-60 հազար երկրպագուներ: Տեղի իշխանությունների տվյալներով, դա Լիվնո քաղաքի պատմության ամենամեծ կուտակումն էր:
Լիվնոն գտնվում է Բոսնիա եւ Հերցեգովինայի 10-րդ շրջանում, իսկ բնակչությունը կազմում է մոտ 35 հազար մարդ: Նրանցից մոտ 30 հազարն իրենց համարում են խորվաթ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում այս ամռանն անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում խորվաթները հասել էին մինչեւ եզրափակիչ, որտեղ 2:4 հաշվով պարտվել էին Ֆրանսիայի հավաքականին: 51-ամյա Զլատկո Դալիչը Խորվաթիայի հավաքականը գլխավորել էր ԱԱ-2018-ից առաջ՝ որակավորման փուլի փլեյ-օֆֆ խաղերի նախաշեմին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.