18:24  ,  8 օգոստոսի, 2012

Միշա Ալոյանի անձնական մարզիչ. Կիսաեզրափակիչին կմոտենանք առավելագույն տրամադրվածությամբ

Մենք լավ ուսումնասիրել ենք կիսաեզրափակիչում Միշա Ալոյանի մրցակից Տուգստոգտ Նյամբայարին, ասել է ռուսաստանցի բռնցքամարտիկի անձնական մարզիչ Էդուարդ Կրավցովը, փոխանցում է rian.ru-ն։


«Այժմ մոնղոլ բռնցքամարտիկն ավելի է ուժեղացել, բայց մենք գիտենք, որ նա ունի ավելորդ քաշի խնդիր, ինչը կազդի նրա արագության վրա։ Միեւնույն ժամանակ նա լավ է պատրաստված ֆունկցիոնալ, երեք ռաունդն էլ անցկացնում է բարձր տեմպով։ Տեխնիկայի եւ մարտավարության տեսանկյունից ոչ մի նոր մոտեցում նա չունի։ Նա փորձում է ագրեսիվ լինել։ Գրոհների ժամանակ ունի ավտոմատիզմի հասցրած երկու-երեք կոմբինացիա։ Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք, թե ինչպես է Նյամբայարը մենամարտել Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլում։ Օգոստոսի 8-ին, կվերլուծենք մեր մրցակցի մենամարտերը, տեսական աշխատանք կանենք, իսկ օգոստոսի 9-ին ռինգում կհղկենք որոշ մարտավարական դրվագներ։ Կձգտենք, մենամարտին մոտենալ առավելագույն տրամադրվածությամբ եւ կենտրոնացվածությամբ»,- ասել է Էդուարդ Կրավցովը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Ալոյանը կմենամարտի եզրափակիչի ուղեգրի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով