10:30  ,  8 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Աշխարհի նախկին ռեկորդակիրը վնասվածքի պատճառով չի մասնակցի փոխանցումավազքին

100 մետր վազքատարածության աշխարհի նախկին ռեկորդակիր, ջամայկացի արագավազորդ Ասաֆա Պաուելը վնասվածքի հետեւանքով չի մասնակցի Լոնդոնի Օլիմպիական խաղերի 4х100 մետր փոխանցումավազքին:

29-ամյա ջամայկացին մկանային վնասվածք է ստացել 100 մետրի եզրափակիչում, որն ավարտվել է նրա հայրենակից, աշխարհի ռեկորդակիր Ուեյն Բոլթի հաղթանակով:

Ասաֆա Պաուելը մենեջերը հայտնել է, որ ջամայկացու ապաքինման համար կպահանջվի մոտ երեք շաբաթ, գրում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Լոնդոնի Խաղերի 4х100 մետր փոխանցումավազքի եզրափակիչը կկայանա օգոստոսի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով