10:30 8 օգոստոսի, 2012100 մետր վազքատարածության աշխարհի նախկին ռեկորդակիր, ջամայկացի արագավազորդ Ասաֆա Պաուելը վնասվածքի հետեւանքով չի մասնակցի Լոնդոնի Օլիմպիական խաղերի 4х100 մետր փոխանցումավազքին:
29-ամյա ջամայկացին մկանային վնասվածք է ստացել 100 մետրի եզրափակիչում, որն ավարտվել է նրա հայրենակից, աշխարհի ռեկորդակիր Ուեյն Բոլթի հաղթանակով:
Ասաֆա Պաուելը մենեջերը հայտնել է, որ ջամայկացու ապաքինման համար կպահանջվի մոտ երեք շաբաթ, գրում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Լոնդոնի Խաղերի 4х100 մետր փոխանցումավազքի եզրափակիչը կկայանա օգոստոսի 11-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.