09:49  ,  19 հուլիսի, 2018

Պոգբայի մոտիվացնող խոսքը ԱԱ-2018-ի եզրափակիչից առաջ

Համացանցում հայտնվել է Ռուսաստանում ավարտված աշխարհի առաջնության եզրափակիչից առաջ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մոտիվացնող խոսքը ուղղված թիմակիցներին:

«Տղաներ, շատ չեմ խոսի: Բոլորս հասկանում ենք, թե որտեղ ենք գտնվում, ինչ ենք ցանկանում եւ ինչ ուղի ենք անցել: Մեզ 90 րոպե է բաժանում պատմություն կերտելուց: Մեր եզրափակիչը մենք արդեն տանուլ ենք տվել երկու տարի առաջ: Այսօր մենք թույլ չենք տա մեզնից խլել այն, ինչը մեզ է պատկանում»,- ասել է Պոգբան հանդերձարանում:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի եզրափակիչում ֆրանսիացիները Փարիզում պարտվել էին Պորտուգալիային: Աշխարհի առաջնության եզրափակիչում Դիդյե Դեշամի գլխավորած թիմը Մոսկվայում պարտության մատնեց Խորվաթիային եւ երկրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով