17:11  ,  16 հուլիսի, 2018

Դեշամ․ Կմնամ հավաքականի հետ եւ կկատարեմ պայմանագիրս

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մտադիր չէ հեռանալ պաշտոնից։

«Ես չեմ հետեւի Էմե Ժակեի օրինակին, որը 1998թ․ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո հեռացավ հավաքականից։ Կմնամ թիմի հետ եւ կկատարեմ պայմանագիրս։ Հիմա կկորեմ մի քանի շաբաթ, բայց շուտով մենք դարձյալ կհանդիպենք»,- Դեշամի խոսքը մեջբերում է Goal.com:

Աշխարհի առաջնությունից առաջ շատ էին խոսակցությունները, որը Դեշամին կփոխարինի «Ռեալից» հեռացած Զինեդին Զիդանը։

Հիշեցնենք, որ  Մոսկվայում տեղի ունեցած եզրափակիչում Ֆրանսիան 4։2 հաշվով հաղթել է Խորվաթիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով