17:11 16 հուլիսի, 2018Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մտադիր չէ հեռանալ պաշտոնից։
«Ես չեմ հետեւի Էմե Ժակեի օրինակին, որը 1998թ․ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո հեռացավ հավաքականից։ Կմնամ թիմի հետ եւ կկատարեմ պայմանագիրս։ Հիմա կկորեմ մի քանի շաբաթ, բայց շուտով մենք դարձյալ կհանդիպենք»,- Դեշամի խոսքը մեջբերում է Goal.com:
Աշխարհի առաջնությունից առաջ շատ էին խոսակցությունները, որը Դեշամին կփոխարինի «Ռեալից» հեռացած Զինեդին Զիդանը։
Հիշեցնենք, որ Մոսկվայում տեղի ունեցած եզրափակիչում Ֆրանսիան 4։2 հաշվով հաղթել է Խորվաթիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.